Թրամփը Եգիպտոսի նախագահին անվանել է իր «սիրելի բռնապետ»

09:59   14 Սեպտեմբեր 2019    198

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին անվանել է իր «սիրելի բռնապետ»։

Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել օգոստոսին՝ ֆրանսիական Բիարից քաղաքում անցկացված G7-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, այն պահին, երբ դահլիճում գտնվել են մի քանի ամերիկացի և եգիպտացի պաշտոնյաներ, Թրամփը բարձրաձայն հարցրել է․ «Ո՞ւր է իմ սիրելի բռնապետը»։

Ականատեսները կարծում են, որ Թրամփը կատակել է, սակայն հարցին հաջորդել է լռությունը։ Հայտնի չէ նաև՝ Եգիպտոսի նախագահը լսե՞լ է այդ արտահայտությունը։ Սպիտակ տունը հրաժարվել է այդ հարցով թերթին մեկնաբանություն տալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները