Գուաիդոյին մեղադրում են կոլումբացի թմրաբարոնների հետ կապ ունենալու մեջ

10:05   14 Սեպտեմբեր 2019    235

Վենեսուելայի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի նկատմամբ այն բանից հետո, երբ երկրի ՆԳՆ-ը պետական հեռուստատեսությամբ ցուցադրել է լուսանկարներ, որոնցում Գուաիդոն կեցվածք է ընդունել կոլումբական Los Rastrojos խմբավորման երկու ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը:

Նիկոլաս Մադուրոյի կառավարության տվյալներով՝ լուսանկարներն արվել են 2019 թվականի փետրվարի 22-ին, երբ Գուաիդոն, չնայած երկրից դուրս գալու արգելքին, գաղտնի հատել էր Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանը: Մադուրոյի խոսքով՝ լուսանկարները «բոլոր սկանդալների մայրն են»: Մադուրոն նշել է, որ հենց թմրաբարոններն են օգնել Գուաիդոյին հատել սահմանը:

Իր հերթին Գուաիդոն հայտարարել է, որ Մադուրոն փորձում է այդ լուսանկարների օգնությամբ շեղել հանրության ուշադրությունը:

Գուաիդոն նշել է, որ չի ճանաչում մարդկանց, ովքեր խնդրել են իր հետ նկարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուաիդո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները