Թրամփը Բոլթոնի փոխարինողի որոնումների մեջ է․ WP

10:16   14 Սեպտեմբեր 2019    192

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի թեկնածուների որոնումների մեջ է։

Այդ շրջանակներում, նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել պատանդների հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ՛Բրայենի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Վաշինգտոնում Օ՛Բրայենին համարում են անվտանգ թեկնածու, ով հաշվի է առնում իր լավ հարաբերությունները գործընկերների հետ, ինչպես Պենտագոնում, այնպես էլ Պետդեպքում։

Օ՛Բրայենի թեկնածությանը հավանություն են տվել նաեւ Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ԱՄՆ ԶՈՒ շտաբների միացյալ կոմիտեի նախագահի օգնական Ռիկի Վոդելն ու Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը։ Բոլթոնի պաշտոնի փոխարինման մյուս թեկնածուներից են ԱՄՆ փոխնախագահի խորհրդական Քիթ Քելոգը, Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Բիգենը եւ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները