Գաղտնազերծվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գործով կասկածյալի անունը

10:24   14 Սեպտեմբեր 2019    218

FBI-ը գաղտնազերծել է 2011-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին մասնակցություն ունենալու մեջ կասկածյալի անունը։

Սաուդյան Արաբիայի հպատակի անձնական տվյալները փոխանցվել են զոհերի ընտանիքների փաստաբաններին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը պնդում է, որ այդ անունը եղել է 2012-ի գաղտնի զեկույցում։ Ահաբեկչությունների զոհերի հարազատներն իշխանություններից բազմիցս պահանջել են բացահայտել այդ տեղեկությունը՝ Սաուդյան Արաբիայի դեմ դատական հայցեր պատրաստելու համար։ Ի վերջո, նկատի ունենալով «գործի բացառիկ բնույթը», Բյուրոն համաձայնել է զիջել։ Սակայն նշել են, որ կասկածյալի մասնակցությունն ահաբեկչություններին դեռ ապացուցված չէ։

Փաստաբաններից մեկի խոսքով՝ գաղտնազերծված անունը «անսպասելի բան չէր»։

Hayatsk.info

Հեշթեգներ: FBI  


Վերնագիրի այլ պիտակները