ԱՄՆ Կոնգրեսը պահանջել է տեխնոլոգիական հսկաների կառավարիչների նամակագրությունը

10:48   14 Սեպտեմբեր 2019    219

ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեն պահանջել է Amazon, Apple, Facebook եւ Google ընկերությունների կառավարիչների նամակագրությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Առաջատար ընկերությունները կասկածվում են շուկայում դոմինանտ դերի հասնելու մտադրության մեջ, որը ներառում է իր մեջ շուկայում մրցակցային պայմանների խոչընդոտումը։

Նշենք, որ Կոնգրեսում հետաքննություն է իրականացվում, կապված տեխնոլոգիական ընկերությունների՝ շուկայում ունեցած ազդեցության մեծացման հարցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները