Վրաստանում բացատրել են, թե ինչու են ցանկանում անդամակցել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին

11:26   14 Սեպտեմբեր 2019    376

Վրաստանում պարզաբանել են, թե ինչու են ցանկանում անդամակցել Եվրոպական Միությանն ու Հյուսիս-Ատլանտյան դաշինքին։

Ինչպես հայտնում է վրացական արտաքին քաղաքական գերատեսչությունը, այդ ձգտումը պայմանավորված է նրանով, որ վրացի ժողովուրդն ուզում է վերադառնալ եվրոպական ընտանիք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս առնչությամբ Վրաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոստանտինիդին ասել է․ «Վրաստանի եվրոպական եւ եվրա-ատլանտյան կուրսը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։

Այն վրացի ժողովրդի ընտրությունն է, որը վերաբերում է եվրոպական ընտանիք վերադառնալու ցանկությամբ»։ Նա նաեւ ասել է, որ այդ կառույցները երաշխիք են իրենց համար կայունության եւ անվտանգության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները