Թրամփը չի հավատում Իսրայելի՝ ԱՄՆ-ին լրտեսելու լուրերին

11:45   14 Սեպտեմբեր 2019    337

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի լրտեսության վերաբերյալ լուրերն առ այն, որ իսրայելական հետախուզությունը Սպիտակ տան ողջ շրջակայքում գաղտնալսող սարքեր է տեղադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ոչ, չեմ հավատում այդ լուրերին: Չեմ կարծում՝ Իսրայելը լրտեսում է մեզ: Դժվարանում եմ հավատալ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Իսրայելի հետ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը, սակայն չի բացառել լուրերի իսկության հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները