Ջերմուկից ավտոերթ է մեկնակում դեպի Երևան՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Ուղիղ

12:54   14 Սեպտեմբեր 2019    533

Սեպտեմբերի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` ի պաշտպանության Ամուլսարի փրկության։

«Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի»,-ասվում է հայտարարության մեջ։

Քիչ անց Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից կմեկնարկի ավտոերթը:

Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են ջերմուկցիները: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ջերմուկ  


Վերնագիրի այլ պիտակները