Facebook-ը սխալմունք է անվանել Մարգարիտա Սիմոնյանի էջի արգելափակումը

13:24   14 Սեպտեմբեր 2019    129

Սոցցանցից հայտնել են, որ «Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջը սխալմամբ է արգելափակվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Facebook-ի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ սոցցանցի կանոններում նկարագրվում է, թե ինչ է թույլատրվում և ինչն է արգելվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երբ մենք իմանում ենք, որ ինչ-որ բովանդակություն խախտում է կանոնները, մենք հեռացնում ենք այն, իսկ կրկնակի խախտման դեպքում էջն արգելափակվում է: Սակայն երբ մենք տեսնում ենք, որ սխալ ենք գործել, վերականգնում ենք ջնջված բովանդակությունը և ներողություն ենք խնդրում թույլ տված սխալի համար, ինչպես այս դեպքում»,- հայտնել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Սիմոնյանի էջը Facebook-ում արգելափակվել է երեք օրով «սոցցանցի կանոնները խախտելու» պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները