G7-ի ժամանակ Թրամփը հայտնել է, թե ով է իր «սիրելի բռնապետը»

13:42   14 Սեպտեմբեր 2019    111

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովի շրջանակում «սիրելի բռնապետ» ունի, գրում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ եգիպտացի պաշտոնյաների հետ գագաթնաժողովում հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը բարձրաձայն հարցրել է․ «Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»։

Այդպիսով Թրամփը փորձել է իմանալ՝ որտեղ է տվյալ պահին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Պարբերականը գրում է, որ դրանից հետո սենյակում լռություն տիրեց։ Ականատեսները չեն բացառում, որ Թրամփը կարող էր նաև կատակել։

Hayatsk.info

Հեշթեգներ: G7   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները