Զելենսկին խոստացել է «շատ բաներ» ասել Պուտինին անձնական հանդիպման ժամանակ

13:59   14 Սեպտեմբեր 2019    258

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը խոսելիք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Զելենսկին նշել է, որ անձնական հանդիպման ժամանակ շատ բան է ցանկանում ասել Պուտինին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ տվյալ պահին Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարություն է մշակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ինը Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները