Տասը տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ բյուջեի պակասուրդը հասել է 1 տրլն դոլարի

15:19   14 Սեպտեմբեր 2019    144

Վերջին 10 տարվա ընթացքում ԱՄՆ պետբյուջեի պակասուրդն առաջին անգամ հասել է 1 տրլն դոլարի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ տարեկան հաշվարկով պակասուրդն աճել է 19 տոկոսով։

Եկամուտն աճել է 3 տոկոսով և կազմել ավելի քան 3 տրլն դոլար։ այդ շրջանում ծախսերը գերազանցել են 4,15 տրլն դոլարը։ ԱՄՆ բյուջեն հսկայական եկամուտ է ստացել մաքսատուրքերի գանձման հաշվին, ինչպես նաև Չինաստանի և մյուս երկրների հետ առևտրային վեճերի արդյունքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները