Աշխարհում հայտնվել է մահացու նոր հիվանդություն

16:47   14 Սեպտեմբեր 2019    139

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել:

Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է: Նշվում է, որ կինը մահացել է հիվանդանալուց անմիջապես հետո: ԱՀԿ-ն մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա՝ դեպքն ուսումնասիրելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Առողջապահության-համաշխարհային-կազմակերպությունը  


Վերնագիրի այլ պիտակները