Վրաստանի և Դանիայի միջև երկկողմանի թռիչքներ են մեկնարկել

18:02   14 Սեպտեմբեր 2019    135

Վրաստանի և Դանիայի միջև երկկողմանի կանոնավոր թռիչքներ են մեկնարկել:

Նոր թռիչքուղու ուղևորներին դիմավորել են Վրաստանի օդանավակայանների միության նախագահի տեղակալ Միխայիլ Իաշվիլին և հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության մենեջեր Անդրաս Ռադոն, հաղորդում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկինում Վրաստանի և Դանիայի միջև ուղիղ թռիչք չի եղել:

Քութայիսի միջազգային օդանավակայանում թռիչքի առաջին ուղևորներին դիմավորել են խորհրդանշական նվերներով` վրացական գինով և շոկոլադով:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ից Wizz Air ընկերությունն սկսել է Քութայիսի միջազգային օդանավակայնից կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Բազել, Կոպենհագեն, Բրյուսել, Տալին, Էնդհովեն, Բարի և Պոզնան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները