Բելգիայի արտաքին գործերի նախարարը կասկածվում է կոռուպցիայի համար

18:13   14 Սեպտեմբեր 2019    128

Բելգիայի դատախազությունը հետաքննություն է իրականացնում ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դիմումի հիման վրա. ինքնությունը չբացահայտած անձը երկրի ազդեցիկ քաղաքական գործիչ Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի համար:

Դիդյե Ռեյնդերսը զբաղեցնում է երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար և Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ տեղեկատվության` դեռևս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն` փոխվարչապետի դեմ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Աղբյուրը նաև տեղեկացրել է Կինշասայում բելգիական դեսպանատան կառուցման համար անհրաժեշտ պետական գնումների գործընթացում թույլ տրված խախտումների, կաշառքի և փողերի լվացման դեպքերի մասին:

Հաղորդման մեջ նաև հիշատակվում է անշարժ գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների և գոյություն չունեցող ընկերությունների անվան գործածման դեպքերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները