Սուպերմոդելը ցուցադրել է iPhone 11-ի տեսախցիկի որակը

18:25   14 Սեպտեմբեր 2019    108

Կանադացի սուպերմոդել Կոկո Ռոշան չի բացատրել, թե ինչպես է iPhone 11 ձեռք բերել նախքան վաճառքի սկսվելը։

Սեպտեմբերի 10-ին ներկայացված iPhone 11 սմարթֆոնները միայն հաջորդ շաբաթ` սեպտեմբերի 20-ին են հասնելու վաճառակետեր: Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր արդեն ունեն Apple-ի նոր արտադրանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սուպերմոդելը Twitter-ում տեղադրել է երկու լուսանկար՝ ցույց տալով iPhone X-ի և նոր iPhone 11-ի լուսանկարների տարբերությունը:

Եթե լուսանկարները իսկական են և իսկապես արված են iPhone 11-ով, ապա թույլ լուսավորության մեջ կարելի է նկատել զգալի տարբերություն. Նորույթը շատ ավելի լավ է լուսանկարում շնորհիվ ներդրված Night Mode տեխնոլոգիայի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները