Չերչիլի առանձնատանից գողացել են ոսկե զուգարանակոնքը

20:05   14 Սեպտեմբեր 2019    122

Անհայտն անձինք գողացել են ոսկե զուգարանակոնքը Բլենհեյմի պալատից, որտեղ ծնվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

Ոստիկանները նշել են, որ չարագործները գիշերը մտել են պալատ և արդեն ժամը 04: 50-ից հեռացել են դեպքի վայրից: Ըստ նախնական տվյալների՝ եղել են երկու հանցագործ, նրանք մեքենայով են մոտեցել պալատին: Հաղորդվում է, որ զուգարանակոնքը միացված է եղել կոյուղու համակարգին, ուստի գողությունը զգալի վնաս է պատճառել և հանգեցրեց ջրահոսքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գողության կասկածանքով ձերբակալվել է 66-ամյա մի տղամարդ: Արվեստի գործը դեռ չի գտնվել: Գողության փաստը հաստատել է Բլենհեյմ պալատը Twitter- ի իր էջում ՝ նշելով, որ դեպքի պատճառով թանգարանը փակ կլինի առնվազն մինչև օրվա վերջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները