Ս. Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերում հրդեհ է բռնկվել անօդաչուների հարձակման պատճառով

20:44   14 Սեպտեմբեր 2019    142

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության, որը խոշորագույնն է համարվում աշխարհում նավթային պաշարների և արդյունահանման ծավալների ցուցանիշներով, երկու կառույցներ անօդաչուների հարձակման են ենթարկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, խոսքը Աբքայք և Խուրայս հանքավայրերում գտնվող կառույցների մասին է:

Անօդաչուների հարձակման հետևանքով հանքավայրերում հրդեհներ են բռնկվել, սակայն դրանք հաջողվել է տեղայնացնել և վերահսկողության տակ առնել: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2006 թվականին նավթային ընկերության գործարանի դեմ հարձակման անհաջող փորձ էին իրականացրել «Ալ-Քաիդայի» գրոհայինները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները