Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման հարցը

21:23   14 Սեպտեմբեր 2019    147

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է թվիթերյան գրառմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,- գրել է Թրամփը:

Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ իրենք հանդիպեն այս ամիս ավելի ուշ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները