Մարքլը և արքայազն Հարին իրենց պարտեզի վերակառուցումը անվանել են ազգային անվտանգության խնդիր

22:27   14 Սեպտեմբեր 2019    150

Մեգան Մարքլը և արքայազն Հարին, որոնք նախկինում ստացել էին Վինձորի և Մեյդենհեյդի քաղաքային խորհրդի հաստատումը՝ Ֆրոգմորի քոթեջը շրջապատող իրենց պարտեզի վերանորոգման համար, մտքափոխվել եբ և որոշել փոխել դիզայնը:

Միևնույն ժամանակ, նրանք գաղտնազերծել են իրենց նախագիծը՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով խորհրդին, որում ասվում է, որ «ազգային անվտանգությունը վտանգված կլինի, եթե լայն հասարակությունը տեղեկանա իրենց ծրագրերին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած նրան, որ Մեգանի և Հարիի պարտեզում նորարարությունների ծրագրի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվի, Daily Mail-ը պարզել է «թագավորական գաղտնիքի» որոշ մանրամասներ:

Ըստ նրա՝ ծագումով ամերիկացի Մեգանը ծրագրում է պարտեզում ստեղծել «խորովածի տարածք», որը կարժենա ոչ պակաս, քան հինգ հազար դոլար, որի համար կվճարեն ինքը և Հարին: Նախկին դերասանուհին պլանավորում է տարվա տաք եղանակներին հյուրեր ընդունել և բացօթյա հյուրասիրություն կազմակերպել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները