Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել

10:23   15 Սեպտեմբեր 2019    136

Իսպանիայի հարավ-արևելքում ջրհեղեղի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ աղբյուրի՝ երեք մարդ մահացել է ավտոմեքենաներում, որոնց քշել-տարել է ջուրը, մեկը մեքենայով մնացել է ջրով լցված թունելում, ևս մեկը մահացել է Վալենսիայի իր տան մոտ:

Տներից տարհանվել է մոտ 3500 մարդ: Ջրհեղեղն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Ջրհեղեղից տուժել են Վալենսիան, Մուրսիան և Անդալուսիայի արևելյան մասը:

Բնական աղետի հետևանքով փակվել են միջազգային երկու օդանավակայանները և երկաթուղին: Ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները