Բորիս Ջոնսոնին վերածել են Խալկի

10:44   15 Սեպտեմբեր 2019    132

Բրիտանական The Sun պարբերականը տեղադրել է լուսանկար, որում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացված է կոմիքսների սուպերհերոս Խալկի պատկերով:

Լուսանկարում քաղաքական գործչի գլուխը ֆոտոշոփով միացած է սուպերհերոսի մարմնին և զարդարված է կանաչ գույնով:

Այսպես է պարբերականը արձագանքել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը վարչապետի ելույթին: «Ինչքան անխոհեմ է դառնում Խալկը, այնքան ուժեղ է դառնում Խալկը»,- հայտարարել է Ջոնսոնը՝ մեկնաբանելով Brexit-ը: Նա հավելել է, որ երկիրը «կպոկվի ԵՄ-ի ձեռնաշղթաներից, ինչպես անհավանական Խալկը»:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին: Վարչապետը Mail Online-ին հայտնել է, որ միջոց կգտնի շրջանցելու խորհրդարանում վերջերս տեղի ունեցած քվեարկությունը, համաձայն որի՝ Brexit-ից հրաժարվել են:

Խալկը (դոկտեր Ռոբերտ Բրյուս Բեններ) մտացածին կերպար է՝ Marvel Comics-ի սուպերհերոսը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք է դուրս գար 2019թ. մարտի 29-ին, սակայն գործարքը չի կայացել խորհրդարանում տարաձայնությունների պատճառով: Արդյունքում վարչապետ Թերեզա Մեյին փոխարինեց Բորիս Ջոնսոնը, որը մտադիր է ԵՄ-ից Բրիտանիան դուրս բերել հոկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները