Յակուտիայում ուղղաթիռ է կորել

11:09   15 Սեպտեմբեր 2019    131

Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի հանրապետության Օյմյակոնսկի ուլուսում «Eurocopter» ուղղաթիռը կապի դուրս չի եկել։

Ուղղաթիռի ներսում երեք մարդ է եղել, և այն գտնելու համար արդեն ներգրավվել են մասնավոր ընկերությունների ուղղաթիռներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությանը։

Սեպտեմբերի 15-ին Յակուտիայի ԱԻՆ-ի կողմից ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությանը հաղորդագրություն է տրվել առ այն, որ «Eurocopter» ուղղաթիռի օդաչուն, որը Օյմյակոնսկի և Տոմպոնսկի շրջաններում թռիչքներ է իրականացրել, կապի դուրս չի գալիս։

Ներկա պահի դրությամբ հաստատված է, որ օդանավը Օյմյակոնսկի շրջանի վարչական կենտրոն Ուստ-Ներայով թռիչք է կատարել ձկների տեղափոխման նպատակով։

«Ուղղաթիռում գտնվել են մեկ օդաչու և երկու ուղևոր: Վթարային վայրէջքների նշաններ չեն եղել, Ուտոչան գետի կողմից Օյմյակոնսկի ուղղությամբ ընթանալու ժամանակ օդաչուն դադարել է կապի դուրս գալ»,-հայտնում է գործակալության աղբյուրը։

ՌԴ ԱԻՆ-ի հաղորդման համաձայն՝ Այամի ծովից Ուտոչան գետի ձնկորսության բազայի տարածք մասնավոր ընկերություններին պատկանող «Eurocopter» և «Robinson» այլ ուղղաթիռներ են թռիչք կատարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները