Գազայի հատվածում իսրայելական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

11:36   15 Սեպտեմբեր 2019    122

Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումներից մեկը հայտնել է, որ իր զինյալներն իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնել է Sama News լրատվական պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Աբու Ալի Մուստաֆայի բրիգադը» (Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի մարտական թևը) հաղորդմամբ՝ դիպուկահարները լրտես անօդաչուն խոցել են Հան Յունիս քաղաքից դեպի արևելք:

Նշվում է նաև, որ խոցված անօդաչուն գրավվել է խմբի ակտիվիստների կողմից, որոնք հետագայում խոստանում են ապացույցներ ներկայացնել:

Իսրայելական բանակը առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազա  


Վերնագիրի այլ պիտակները