Սիրիայում հումանիտար միջանցք է բացվել Իդլիբի դեէսկալացիոն գոտուց խաղաղ բնակիչներին դուրս բերելու նպատակով

11:56   15 Սեպտեմբեր 2019    132

Սիրիայի կառավարությունը հումանիտար միջանցք է տրամադրել, ինչպես նաև բացել է «Աբու Էդ Դուհուր» անցակետը՝ ապահովելու Իդլիբի դեէսկալացիոն գոտուց խաղաղ բնակիչների և այն զինյալների անխոչընդոտ դուրսբերումը, որոնք զենքը վայր դնելու ցանկություն են հայտնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը:

Նա նշել է, որ զինված խմբավորումների կողմից վերահսկվող Իդլիբի տարածքը լքողների համար գործում է շտապ բժշկական օգնության կետ, ինչպես նաև նրանց տրամադրվում է խմելու ջուր, տաք սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

Բակինը հավելել է, որ հումանիտար միջանցքով դուրս եկող քաղաքացիների համար բերվել են նաև տրանսպորտային միջոցներ՝ նրանց անվտանգ տարածք տեղափոխելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները