Ամերիկացին կնոջը նվիրել է մատանի՝ պատրաստված մարդկային ոսկորներից

12:26   15 Սեպտեմբեր 2019    130

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին ամուսնուց որպես նվեր ստացել է մատանի՝ պատրաստված մարդկային ոսկորներից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Բրիտանի Ռասելը հրապարակել է զարդի լուսանկարը սոցցանցում և նշել, որ մատանին պատրաստել են մարդու ոսկորներից Մեծ Բրիտանիայում:

Համացանցի օգտատերերի մեծ մասը բացասաբար է արձագանքել, սակայն ոմանք նկատել են, որ այն գերազանց համապատասխանում է ամերիկուհու արտաքին տեսքին, հատկապես նրա դաջվածքներին:

«Դա ահավոր տխուր է: Ինչ-որ մեկը վերցնում է այն միակ բանը, որ մնացել է մահացած մարդուց, միակ հաստատումն այն բանի, որ նա ապրել է Երկրի վրա, և այն վերածում է զարդի. դա անհարգալից վերաբերմունք է: Ես ամաչում եմ քեզ համար, հեղինակ»,- գրել է բաժանորդներից մեկը:

Միացյալ Նահանգներում պաշտոնապես թույլատրված է մարդկային ոսկորների առքուվաճառքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները