Նյու Յորքում Microsoft ընկերության խանութի 76 աշխատակից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի ժամանակ

12:34   15 Սեպտեմբեր 2019    130

ԱՄՆ Նյու Յորք նահանգի ոստիկանությունը սեպտեմբերի 14-ին բերման է ենթարկել «Microsoft» ձեռնարկության ֆիրմային խանութի 76 աշխատակից-ցուցարարներին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը։

Տեղեկությունների համաձայն՝ որպես բողոքի ակցիայի կազմակերպիչներ հանդես են եկել «Փակե՛ք ճամբարները» (Close the Camps) շարժման առաջնորդները, ովքեր ԱՄՆ իշխանություններից պահանջում են անօրինական ներգաղթյալների ճամբարները փակել։

Այս անգամ ցույցի մասնակիցները ձեռնարկության ղեկավարներից պահանջում էին այլևս Microsoft-ի ծրագրային ապահովում չտրամադրել ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային ծառայությանը (ICE)։

«Պետք է ամերիկյան ձեռնարկությունների ուշադրությունը գրավել․ որպես հասարակության քաղաքացիներ սա մեր պարտքն է», հեռուստաընկերությունը հաղորդում է բողոքի շարժման ղեկավարներից մեկի խոսքերը։

CNN-ի տվյալների համաձայն՝ օրինապահ մարմինները խառնվել են այն ժամանակ, երբ ցուցարարները փակել են Նյու Յորք քաղաքի ամենաերթևեկելի և բանուկ փողոցներից մեկը՝ 5-րդ պողոտան (Fifth Avenue)։ «Սա է Ներգաղթի ծառայությունների հետ համագործակցելու գինը», գրված է եղել ցուցատախտակների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները