Մեծ Բրիտանիայում «չափազանց գեր» աշակերտուհուն հեռացրել են դասից

13:22   15 Սեպտեմբեր 2019    214

14-ամյա Քադու Ջոնսին հեռացրել են դասից, քանի որ դպրոցական համազգեստը նրա վրա փոքր է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Պորտչեսթեր քաղաքի դպրոցներից մեկում: Այդ դպրոցի բոլոր աշակերտներից պահանջվում է կրել նույն համազգեստը` կապույտ բաճկոն և մոխրագույն կիսաշրջազգեստ: Աղջիկն այդ օրը հագել էր բաճկոնը, սակայն կիսաշրջազգեստը նրան փոքր էր եղել, և նա այն փոխարինել էր մեկ այլ՝ նույն գույնի զգեստով: Սակայն ուսուցիչներն աշակերտուհուն նկատողություն էին արել և տուն ուղարկել՝ նշելով, որ նա պարտավոր է պահպանել դպրոցում բոլորի համար գործող կանոնները:

Աղջիկը պնդում է, որ հինգ օր լաց է եղել ուսուցիչների խոսքերի պատճառով, նրան համարել են «չափազանց գեր»`դպրոցական հագուստ կրելու համար:

Աշակերտուհու 54-ամյա մայրը՝ Կառլին Ջոնսը պնդում է, որ դուստրը բժշկական տեսանկյունից լիովին առողջ է: Նա նշել է, որ եթե աղջիկը հագնված լիներ «ռոքերի նման», ինքը կհասկանար դպրոցի տնօրինությունը: Սակայն այն կիսաշրջազգեստը, որը կրել է դուստրը, նրա կարծիքով, շատ նման է դպրոցական ստանդարտ հագուստին:

Դպրոցի տնօրեն Ռիչարդ Կարլայլն ասել է, որ բոլոր աշակերտները պետք է հետևեն նույն կանոններին: Նա նշել է, որ դպրոցի ղեկավարությունը փնտրում է համազգեստ, որը կարող է համապատասխանել աղջկան և բավարարել ուսումնական հաստատության պահանջները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները