Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է արտահայտվում ցմահ բանտարկությանը

15:30   15 Սեպտեմբեր 2019    144

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասում է, որ ցմահ բանտարկությունը խախտում է հույսի իրավունքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է TASS-ը:

Ըստ հովվապետի՝ պատժի այս տեսակը չի լուծում խնդիրը և ինքնին խնդիր է:

«Չի կարելի զրկել նոր սկզբի իրավունքից»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Միևնույն ժամանակ նա նշել է որ յուրաքանչյուր հասարակություն պետք է աջակցի հույսին և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի «պատիժը չխախտի հույսի իրավունքը և հաշտեցման նոր փորձը»:

Բացի այդ, հովվապետը նշել է, որ գերբնակեցված բանտերը հանգեցնում են զայրույթի առաջացման, և ոչ մի դեպքում «ուղղման տեղ» չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները