Ճապոնացի գանձապահը հիշել է 1300 մարդու քարտի տվյալ և ահռելի գումար գողացել

13:45   15 Սեպտեմբեր 2019    407

34-ամյա գանձապահ Յուսուկե Տանիգուչին իր տաղանդը օգտագործել է հանցանք կատարելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին հայացքից սովորական այս տղան արտակարգ տեսողական հիշողություն ունի և կարողանում է միաժամանակ ահռելի քանակությամբ տեղեկություններ պահպանել իր գլխում:

Տղան հիշել է իր բոլոր հաճախորդների կրեդիտ քարտերի տվյալները:

Յուսուկեն հիշում էր քարտի վրայի 16 համարանոց թիվը, հաճախորդի անունը, ազգանունը և քարտի ժամկետը: Այդ ամենը մտապահելուց հետո Յուսուկեն տվյալները գրանցում էր նոթատետրի մեջ:

Ստացված տվյալները տղան օգտագործում էր համացանցում գնումներ կատարելու համար: Ձեռքբերված իրերը Յուսուկեն հանձնում էր գրավատուն, իսկ այդ գումարով սնունդ և տան համար տարբեր իրեր էր գնում:

Ճապոնացին բռնվել է, երբ պատվիրել է 2 թանկարժեք պայուսակ, առաքիչի հետ միասին նրա տուն է եկել ոստիկանությունը: Պարզվել է, որ Յուսուկեն խաբել է 1300 մարդու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները