Ամերիկացին հրաշքով փրկվել է՝ խույս տալով ընկնող ինքնաթիռից

13:56   15 Սեպտեմբեր 2019    164

ԱՄՆ ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի օդանավակայանի շրջանում տղամարդը հրաշքով փրկվել է՝ խույս տալով ընկնող ինքնաթիռից:

Թեթևշարժիչանի Piper PA-28-ն իրականացրել է կոշտ վայրէջք, երբ ավիավերանորոգման աշխատակից Փիթեր Ուայթը անգարից դուրս է բերել աղբը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռը անսարքության պատճառով օդանավակայան է վերադարձել թռիչքից անմիջապես հետո, սակայն կտրուկ սկսել է կորցնել բարձրությունը և արդյունքում ընկել է: Արդյունքում օդանավը թևերով հարվածել է ցանկապատին և կարող էր սպանել տղամարդուն: Վերջինս ժամանակին նկատել է ինքնաթիռը և վայրկենաբար հետ է ցատկել հարվածից:

Սրանով, սակայն, հրաշքը չի ավարտվել. չնայած գործնականում ինքնաթիռը ջախջախվել է, նրանում եղած երկու մարդիկ փրկվել են: Նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել, և նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Երկրորդն ունի մի քանի վնասվածքներ՝ ծնոտի վնասվածք և ոտքի կոտրվածք: Նա առայժմ մնում է բժիշկների հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները