Վրաստանի և Դանիայի միջև երկկողմանի թռիչքներ են մեկնարկել

19:05   15 Սեպտեմբեր 2019    170

Վրաստանի և Դանիայի միջև երկկողմանի կանոնավոր թռիչքներ են մեկնարկել:

Նոր թռիչքուղու ուղևորներին դիմավորել են Վրաստանի օդանավակայանների միության նախագահի տեղակալ Միխայիլ Իաշվիլին և հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության մենեջեր Անդրաս Ռադոն, հաղորդում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկինում Վրաստանի և Դանիայի միջև ուղիղ թռիչք չի եղել: Քութայիսի միջազգային օդանավակայանում թռիչքի առաջին ուղևորներին դիմավորել են խորհրդանշական նվերներով` վրացական գինով և շոկոլադով: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ից Wizz Air ընկերությունն սկսել է Քութայիսի միջազգային օդանավակայնից կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Բազել, Կոպենհագեն, Բրյուսել, Տալին, Էնդհովեն, Բարի և Պոզնան:

Wizz Air ընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ է իրականացնում 2012 թվականից ի վեր: 2016 թվականին ընկերությունն այստեղ հիմնել է իր առաջին բազան, իսկ 2017-ին` երկրորդը և պահանջված ևս 5 ուղղություն: 2018-ին, ըստ Wizz Air-ի տվյալների, ընկերությունը փոխադրում էր օդանավակայանի ուղևորների 95 տոկոսին: Ընկերությունը պլանավորում է հաջորդ տարի մեծացնել ինքնաթիռների թիվը վրացական օդանավակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները