Ջերեմի Քորբինը ԱՄՆ հետախուզական տվյալները կարող է փոխանցել ՌԴ-ին

19:32   15 Սեպտեմբեր 2019    181

Բրիտանական ընդդիմության և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կարող է Ռուսաստանի իշխանություններին փոխանցել ԱՄՆ հետախուզական տվյալները, որոնք տրամադրել է Մեծ Բրիտանիան:

Այս մասին գրում է The Telegraph թերթը՝ հղում անելով զեկույցին, որը կազմվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականի աջակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն զեկույցի՝ այսպիսի ելքը հնարավոր է Քորբինի՝ իշխանության գալու դեպքում: Փաստաթղթում հաղորդվում է, որ նա կարող է դադարել լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը և կարող է զբաղեցնել ակտիվ դիրքորոշում հօգուտ Ռուսաստանի:

Փաստաթղթում նաև նշվում է, որ ամերիկյան կողմը պետք է մտածի դերի նվազեցման կամ Քորբինի կողմից ղեկավարվող կառավարությանը Five Eyes դաշինքից բացառելու մասին, որի մեջ են մտնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունները:

Բացի այդ, փաստաթղթում առաջարկվում է ՆԱՏՕ-ին Քորբինի անդամակցության ժամանակավոր իջեցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները