Մեգան Մարքլը գեղեցիկ գրառմամբ շնորհավորել է արքայազն Հարրիի ծննդյան տարեդարձը

19:57   15 Սեպտեմբեր 2019    185

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ուշագրավ գրառմամբ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ծննդյան տարեդարձը:

Նա Instagram-ում հետևորդների հետ կիսվել է հետաքրքիր կոլաժով, որոնցում մեկտեղել է ամուսնու տարբեր ժամանակների լուսանկարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դու լավագույն ամուսինն ես և հայրը մեր որդու համար: Մենք սիրում ենք քեզ»,- լուսանկարին կից գրել է Մարքլը: Մեգանը խոստովանել է նաև, որ Հարրին իրեն ոգեշնչում է ամեն օր: Այսօր Սասեքսի դուքսը տոնում է 35-ամյակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները