Huawei-ի և Gentle Monster-ի խելացի ակնոցները հայտնվել են վաճառքում - VIDEO

20:21   15 Սեպտեմբեր 2019    211

Մեկնարկել է Huawei EyeWear-ի «խելացի» ակնոցների վաճառքը: Մոդելը մշակվել է կորեական շրջանակներ արտադրող Gentle Monster-ի հետ համատեղ և ստացել է ակնոցների համար անսովոր մի շարք գործառույթներ:

Huawei-ի ակնոցները չունեն ֆիզիկական կոճակներ՝ հեռախոսազանգ ստանալու կամ ձայնային օգնականին կանչելու համար. օգտատերը պետք է հպվի ականջակալի սենսորային վերջավորությանը: Շրջանակի մեջ ներկառուցված են ալեհավաք, ստերեո բարձրախոս և աղմուկը ճնշող երկու միկրոֆոն, ինչը բարելավում է խոսքի հասկանալիությունը:

Աքսեսուարը նաև պաշտպանություն է ստացել խոնավությունից և փոշուց IP67 ստանդարտի համաձայն, լիցքավորման համար USB Type-C պորտ և 2200 mAh տարողությամբ մարտկոց: Արտադրողը խոստանում է առանց վերալիցքավորելու մինչև 20 ժամ աշխատանք: Huawei EyeWear-ը թողարկվում է հինգ տարբեր ոճերով՝ Smart East Moon 01, Smart Jack Blue 01, Smart South Side 01, Smart Alio 01 և Smart Alio C1:



Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները