Շումախերը բուժման կուրս է անցել Փարիզում և հեռացել Ֆրանսիայից

20:36   15 Սեպտեմբեր 2019    169

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այս շաբաթ բուժման կուրս է անցել Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում, որից հետո հեռացել է բուժհաստատությունից:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, այս մասին հայտնել է մարզիկի բուժմանը հետևող մասնագետը:

«Շումախերին Փարիզ են բերել սեպտեմբերի 9-ին: Երեքշաբթի նա նախատեսված բուժումներ է ստացել, իսկ չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի նրան տարել են Ֆրանսիայից»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ դեռևս գաղտնի է պահվում, թե ինչ բուժում է ստանում աշխարհահռչակ ավտոմրցարշավորդը:

Նրա խոսքով՝ հայտնի է միայն, որ մարզիկին արյուն են փոխներարկել և որոշ փորձարարական մեթոդներ են կիրառում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շումախերի գիտակցությունը վերականգնվել է: Միխայել Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում` դահուկասահքի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները