BMW ընկերությունն ակնարկել է միջին շարժիչով սուպերքար թողարկելու մասին

20:45   15 Սեպտեմբեր 2019    181

Չնայած ավելի վաղ BMW-ի M ստորաբաժանման ղեկավար Մարկուս Ֆլաշն ասել է, որ մակնիշը կարիք չունի սուպերքար արտադրելու, քանի որ մոդելային շարքում դրա դերը կատարում է М8-ը, այժմ բավարացիներն արդեն չեն հերքում այդ հնարավորությունը, գրում է Մոտոր-ը:

BMW-ի բազմաթիվ երկրպագուներ սպասել են մոդելային շարքում հարդքորային սուպերքարի թողարկմանը, որը կարող էր մրցել Ferrari-ի եւ Lamborghini-ի հետ, սակայն անցած ամառ Ֆլաշը պատմել է, որ այդպիսի ավտոմեքենա նրանք արդեն ունեն. դա M8-ն է: Այսօրվա դրությամբ M8-ը BMW-ի ամենաարագ մոդելն է Նյուրբուրգրինգի մայրուղում, սակայն բավարացիները, նրա խոսքով, այնուամենայնիվ, չեն հրաժարվել սեփական արտադրության միջին շարժիչ ունեցող սուպերքարի նախագծից:

Ֆլաշը բացատրել է, որ ապագա ավտոմեքենան հաստատ չի դառնա հարդքորային հիպերքար սպասվելիք Mercedes-AMG One-ի նման, այլ կլինի ամենօրյա սուպերքար: Միջին շարժիչով BMW M-իուժային սարքավորումը կլինի հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական: Այդ բավարական սուպերքարի դիզայնը դեռ չի հաստատվել, ինչպես նաեւ հայտնի չեն այդ մեքենայի՝ շուկայում հայտնվելու նույնիսկ մոտավոր ժամկետները:

Hayatsk.info

Հեշթեգներ: BMW   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները