Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի

21:41   15 Սեպտեմբեր 2019    207

Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի մասնակիցների համար:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Անկարա մեկնելուց առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա արդեն հինգերորդ նման գագաթնաժողովն է՝ նվիրված Սիրիային: Բոլոր երեք երկրների համար տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի»,- ասվում է նախագահի կայքում:

Ռոհանիի կարծիքով՝ 2.5 տարվա ընթացքում՝ այն պահից, երբ Թեհրանը, Մոսկվան և Անկարան պատասխանատվություն են ստանձնել Սիրիայում հրադադար ապահովելու համար, իրավիճակն արաբական երկրում սկսել է զարգանալ դրական ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները