Սու-35-ը օդաչուական բարձրագույն վարպետություն է ցուցադրել Ստամբուլի երկնքում - VIDEO

22:14   15 Սեպտեմբեր 2019    262

Ռուսական Սու-35 կործանիչը, ինչպես նաև Բե-200 երկկենցաղ-ինքնաթիռը իրենց հնարավորություններն են ցուցադրել Ստամբուլի երկնքում, հաղորդում է Anadolu-ն:

Ինչպես նշվում է, ինքնաթիռները Ռուսաստանից ժամանել են Թուրքիա Teknofest տեխնոլոգիական փառատոնին մասնակցելու համար: Պարզաբանվում է, որ Սու-35-ի թռիչքը տևել է 15 րոպե, որի ընթացքում այն օդաչուական բարձրագույն վարպետություն է ցուցադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, Բե-200 երկկենցաղ-ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Սու-35-ից անմիջապես հետո, հրդեհի մարման հնարքներ է ցուցադրել: Ինչպես շեշտվում է, այս փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 17-ից 22-ը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սու-35   Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները