Թրամփը թույլատրել է ԱՄՆ-ի պահուստներից նավթ օգտագործել՝ շուկայի կայունացման համար

09:02   16 Սեպտեմբեր 2019    110

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտության դեպքում մտադիր է օգտագործել երկրի նավթային պահուստները՝ նավթի գների կայունացման համար։

Թրամփն այս որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի Saudi Armaco նավթագազային ընկերության ձեռնարկության վրա հարձակումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հետ կապված, որոնք կարող են ազդել նավթի գնի վրա, ես կարգադրել եմ անհրաժեշտության դեպքում նավթ հատկացնել ռազմավարական պահուստից»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ նավթի քանակն ավելի ուշ կորոշվի, բայց այն «բավարար կլինի, որպեսզի պահպանի շուկաների լավ մատակարարումը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները