Հնդկաստանը պատրաստվում է մասշտաբային արեւային արշավախումբ իրականացնել

09:24   16 Սեպտեմբեր 2019    107

Քանի դեռ հենց Հնդկաստանում բանավիճում են, թե հնարավոր է արդյոք հաջողված համարել դեպի Լուսին կատարած «Չալդրայան 2» առաքելությունը, Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) նախապատրաստում է այլ մասշտաբային արշավախումբ՝ Արեւն ուսումնասիրելու համար զոնդի ուղարկում:

Aditya L1 անունը ստացած սարքը պետք է մեկնի դեպի տիեզերք մի քանի ամսից, ինչպես ակնկալվում է, 2020 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես կիրակի հայտնել է Quint ինտերնետ-պարբերականը, սարքը դուրս կբերվի ուղեծիր Արեւի համակարգում Լագրանժի կետի շրջանում՝ Երկրից շուրջ 1.5 մլն կմ հեռավորության վրա:

Այդ կետում ավտոմատ կայանը գտնվում է անշարժ Երկրի եւ Արեւի նկատմամբ: Այդտեղ երբեք չեն լինում Արեւի խավարումներ եւ զոնդը հնարավորություն կունենա ուսումնասիրել Արեւի ճառագայթումն առանց խոչընդոտների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները