Վենեսուելական ընդդիմությունը «մեռած» Է համարել բանակցային գործընթացը երկրի իշխանությունների հետ

10:37   16 Սեպտեմբեր 2019    151

Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի Է համարել մեռած:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ Է հռչակել:

«Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ քողարկվելով ստահոդ արդարացումներով: 40 օր հետո, որոնք անցել են դրանք շարունակելուց հրաժարվելուց հետո, մենք հավաստում ենք, որ բարբադոսյան գործընթացը մահացել Է»,- ասված Է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

Վենեսուելայի կառավարության եւ Գուայդոյի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի իշխանություններն օգոստոսին դադարեցրեցին բանակցություններն ի նշան բողոքի Կարակասի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները