Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար

11:23   16 Սեպտեմբեր 2019    154

Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր Է ակնկալում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել Է Մուսավին, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

Նա հավելել Է, որ «Իրանը բանակցություններ Է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ»:

Սակայն, ԱԳ նխարարության ներկայացուցչի խոսքով, «ԵՄ-ն փորձում Է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ միջուկային գործարքի շրջանակում իր խոստումները կատարելու համար»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել Է, որ Թեհրանը հետագայում Էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: «Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք Է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում:

Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները