Մեծ Բրիտանիան մշակում է հրթիռ, որը կպաշտպանի այլ հրթիռներին

11:35   16 Սեպտեմբեր 2019    225

Ֆրանսիական MBDA ընկերության բրիտանական բաժանմունքը սկսել է նոր թեւավոր SPEAR-3 հրթիռի մշակման աշխատանքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է kp.ru-ն։ Այս նոր հրթիռի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պաշտպանելու է այլ հրթիռներն ու ռազմական ինքնաթիռները հակառակորդի հարձակումներից։ Միեւնույն ժամանակ այն կարող է նաեւ ինքնուրույնաբար խոցել թիրախները։

SPEAR-3-ը կկարողանա շարքից հանել հակառակորդի ՀՕՊ համակարգերը, առաջին հերթին՝ ռադիոլոկացիոն համակարգերը։ Թիրախներին հրթիռը կկարողանա գտնել ինքնուրույն կերպով՝ ինֆրակարմիր լազերային տեղորոշման մեթոդի օգնությամբ։ Հրթիռը կունենա 1,8 մետր երկարություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները