Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին

11:57   16 Սեպտեմբեր 2019    225

Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել Է բռնկման երեք օջախ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման եւ անտառային տնտեսության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ նոր անտառային հրդեհներ չեն արձանագրվել:

«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ Է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում Է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:

Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել Է նրանով, որ հյուսիսային եւ արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յակուտիա  


Վերնագիրի այլ պիտակները