Հոնկոնգում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել. VIDEO

12:15   16 Սեպտեմբեր 2019    237

Հոնկոնգի ցուցարարները հավաքվել են Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի առջև՝ խնդրելով Բրիտանիայի կառավարության աջակցությունը:

Ավելի ուշ ոստիկանության և ակտիվիստների միջև բախումներ են տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ:

Հոնկոնգցիները բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում արդեն մի քանի ամիս: Չնայած բողոքի առիթ դարձած արտահանձնման մասին օրինագիծը չեղարկվել է, սակայն շարժումն ընդլայնել է մասշտաբները։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները