Սենատոր Լինդսի Գրեմն առաջարկում է հարվածել Իրանի նավթային օբյեկտներին

12:26   16 Սեպտեմբեր 2019    288

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին հարկ է դիտարկել Իրանի նավթային շրջաններին հարվածելու հնարավորությունը՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակման։

Գործարանը պատկանում էր սաուդական պետական Saudi Aramco ընկերությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սենատորը գրել է իր թվիթերյան էջում։ «Իրանը չի դադարեցնի իր վատ վարքագիծը այնքան ժամանակ, քանի դեռ հետեւանքներն ավելի նկատելի չեն եղել իր համար, ինչպես օրինակ՝ հարվածը իրանական նավթավերամշակող ձեռնարկությունների վրա, որը կլինի կործանիչ իշխող վարչակարգի համար»,- ասված է սենատոր Գրեմի գրառման մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները