Ինչու՞ է ԱՄՆ-ն մեղադրում Իրանին՝ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ

13:14   16 Սեպտեմբեր 2019    328

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա անօդաչուների հարձակման ծավալն ու ճշգրտությունը թույլատրում են ենթադրել, որ դրանք իրականցվել են ոչ թե Եմենի կողմից, այլ հյուսիս-արևմուտքից։

Աղբյուրը հավելել է՝ չի կասկածում, որ հարձակումն իրականացվել է Իրանի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ ավելի վաղ եմենցի հութի ապստամբները հայտարարել են, որ անօդաչուների օգնությամբ հարձակում են իրականացրել։

«Միևնույն է՝ դա չի կարելի հերքել։ Այլ տարբերակներ չկան։ Ապացույցները մատնանշում են միայն նրան, որ դրա համար պատասխանատու է Իրանը»,-ասել է աղբյուրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները