Տիեզերքը կարող է 2 միլիարդ տարով ավելի երիտասարդ լինել

13:23   16 Սեպտեմբեր 2019    338

Մաքս Պլանկի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ Տիեզերքի տարիքը կարող է 11.5 միլիարդ տարուց ավելի քիչ լինել:

Այն հիմնված է «գրավիտացիոն ոսպնյակ» կոչվող էֆեկտի դիտարկման վրա, երբ հեռավոր գալակտիկաներից եկող լույսն աղավաղվում է ինչ-որ զանգվածային օբյեկտի ձգողության ազդեցությամբ: Այս երևույթի շնորհիվ աստղագետները ոչ միայն կարողանում են հաշվարկել այդ գալակտիկաների հեռավորությունը, այլև հաշվարկել, թե ինչ արագությամբ են դրանք հեռանում մեզանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ արագությունը մի փոքր ավելի բարձր է, քան ենթադրվում էր՝ ելնելով սահմանված Հաբլի հաստատունի արժեքից (այս մեծությունը որոշում է, թե որքան արագ է թռչում օբյեկտը՝ կախված դրա գտնվելու վայրից):

Մինչ այժմ համարվում էր, որ այն մոտ 67 է: Այս ցուցանիշը նշանակում է, որ, օրինակ, երկու գալակտիկաներ, որոնք գտնվում են միմյանցից 1 մեգապարսեկ հեռավորության վրա, կթռչեն տարբեր ուղղություններով՝ վայրկյանում 67 կիլոմետր արագությամբ:

Իսկ 2 մեգապարսեկի դեպքում՝ վայրկյանում 134 կմ: Ելնելով դրանից ստացվում է, որ Տիեզերքը Մեծ պայթյունից հետո իր ներկայիս չափերին է հասել 13.7 միլիարդ տարի անց: Այդքան էին համարում Տիեզերքի տարիքը մինչ այժմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները