Ուկրաինայում 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել

12:39   16 Սեպտեմբեր 2019    273

Ուկրաինայի Ռովնո քաղաքի հիվանդանոցում 12-ամյա աղջիկը տղա երեխա է լույս աշխարհ բերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուժհաստատության գլխավոր բժիշկ Վիկտորյա Ենիկեևան հայտնել է, որ կենտրոնում աշխատելու տարիներին սա նմանատիպ առաջին դեպքն է:

Ծննդկանը հիվանդանոց է տեղափոխվել գիշերը ժամը 2.10-ին, իսկ առավոտյան 7.10-ին ծննդաբերել է: Երեխան բնական ճանապարհով է ծնվել: Ինչպես նշել է բժիշկը, քանի որ հղին հաշվառման կանգնած չի եղել, երեխան ֆիզիկական արատով է ծնվել:

Երեխան կշռում է 3160 գրամ, հասակը 47 սմ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները